211652_close_icon
views-count666 դիտում article-date 18:32 17-06-2022

Գյումրիում անցկացվում է մարմնամարզության Հայաստանի պատանեկան առաջնությունը

Հաճելի տեղեկություն  հայտնեց մարմանարզության վաստակաշատ մասնագետ Գառնիկ Սարոյանը: Ասաց , որ մարմնամարզության Հայաստանի պատանեկան առաջնությունը  անցկացվում է Գյումրիում: Տեղացիներից բացի, մասնակցում են Վանաձորի, Էջմիածնի և մայրաքաղաքի ավելի քան 70  տղաներ և աղջիկներ:

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Հայաստանի  առաջատար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը  իր բազում հաղթանակների քանակը  հարստացրեց  ևս մեկով: Մարզաձևում  միջազգային մեծ ճանաչում  ունի Ֆրանսիան: Այդ երկրի ակումբային առաջնությունում, «Լա Սոտվիլ» թիմի կազմում երևանցին նվաճել է չեմպիոնի կոչումը:

Ի դեպ, Արթուրը իր նախասիրած հենացատկից բացի, գերազանց ելույթներ է ունեցել նաև օղակներում և նժույգթափերում:

Նմանատիպ նյութեր