ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել եկեղեցում. կան զոհեր
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Վեսթավիա Հիլզ քաղաքի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է WBRC հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Վեսթավիա Հիլզի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ի երեկոյան Սուրբ Ստեֆանո եպիսկոպոսական եկեղեցում։ Հաղորդվել է երեք վիրավորի մասին, որոնցից երկուսն ավելի ուշ մահացել են։
Իրավապահների հաղորդմամբ՝ կասկածյալը միայնակ է գործել, այս պահին նա ձերբակալված է։ Նրա արաքի դրդապատճառները չեն հաղորդվում։