Հրաձգություն է տեղի ունեցել Ֆինլանդիայում․ կան զոհեր
Ինչպես հաղորդում է Yle co տեղեկատուն, Ֆինլանդիայում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։
Դեպքը տեղի է ունեցել Ֆիննական Իմատրա քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից ոչ հեռու։ Օրինապահ մարմինները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է մածանալ։ Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն։
Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվողը բերման է ենթարկված։