ԱՄՆ-ում չինական տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ-Փարկում չինական Նոր Տարվա կապակցոթյամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել 9 մարդ։
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով ծառայողներ, փակ են փողոցները։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին, տեղի ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում։ Նշված վայրում տեղակայված են բազմաթիվ չինական ռեստորաններ։ Մահացածների մեծ մասին հայտնաբերել են ռեստորաններից մեկում։
Կասկածյալը մինչև հիմա չի ձերբակալվել։