ԱՄՆ-ում երեկույթներից մեկի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն․ կան զոհեր
Ինչպես հայտնում է Gazeta.ru կայքը, ԱՄՆ-ում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի արդյունքում զոհվել է 3 մարդ։
Հրաձգությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Մուկիլտեո քաղաքում։ Հրաձգության կասկածյալը ձերբակալված է։
Դեպքը տեղի է ունեցել երեկույթներից մեկի ժամանակ։ Նկատենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում շատացել են նմանատիպ դեպքերը երեկույթների ժամանակ։