3168 դիտում
23:42 16-06-2022
ԱՄՆ-ի զենքը կօգնի Ուկրաինային վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը. Ուկրաինայի պաշտպանության նախարար
ԱՄՆ-ի զենքը կօգնի Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, այդ թվում՝ Ղրիմն ու Դոնբասը. այս մասին CNN-ին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, գրում է Tert.am-ը։
«Մենք պատրաստվում ենք ազատագրել մեր բոլոր տարածքները, ամեն ինչ, այդ թվում՝ Ղրիմը։ Ղրիմը ռազմավարական նպատակ է Ուկրաինայի համար, քանի որ դա ուկրաինական տարածք է։ Բայց մենք քայլ առ քայլ առաջ կգնանք»,- ասել է նա։
Ռեզնիկովն ասել է, որ առաջին քայլը կլինի իրավիճակի կայունացումը տեղում՝ ռուսական զորքերի դեմ հետագա կորուստները կանխելու համար: Երկրորդ փուլը մինչև փետրվարի 24-ի ներխուժումը ռուսական զորքերին իրենց դիրքերը հետ մղելն է։ Միայն երրորդ փուլում, ըստ նախարարի, Ուկրաինայի գործընկերների հետ քննարկումներ կլինեն «ինչպես ազատագրել տարածքները, այդ թվում՝ Ղրիմը»։
Հարցին, թե ռազմական ճանապարհով Ղրիմը հետ գրավելու փորձը կարող է ավելի սադրել Ռուսաստանին, որը Ղրիմն իրենն է համարում, Ռեզնիկովն ասել է, որ դա չի դիտարկվում:
«Դա նշանակություն չունի, քանի որ նրանք (ռուսները) կտեսնեն դա Խերսոնում, կտեսնեն դա Զապորոժիեում, կտեսնեն նաև Մարիուպոլում... բայց դրանք ուկրաինական հողեր են, և Ղրիմը նույնպես ուկրաինական հող է, ինչ էլ որ լինի»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նմանատիպ նյութեր
1167 դիտում
14:29 09-04-2015
Ղրիմն ու Դոնբասը սահմանադրությամբ պետք է օկուպացված ճանաչվեն. Ուկրաինայի նախկին նախագահ
1172 դիտում
14:17 06-12-2022
ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները. Բլինկեն
2055 դիտում
11:33 20-03-2014
Аssociated Press-ը Ղրիմն Ուկրաինայի մաս չի համարում
Այս բաժնից
1300 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2038 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1165 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին