211652_close_icon

«Ընդհանուր պետության» գաղափարից հետո բանակցությունների սեղանին հայտնվեց տարածքների փոխանակման հարցը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

views-count1115 դիտում article-date 16:36 15-06-2022

Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 1998-ի նոյեմբերին, երկրի իշխանությունները բանակցում էին այսպես կոչված «Ընդհանուր պետության» նախագծի հիման վրա, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի ներկայությունն Ադրբեջանի կազմում։ Այս մասին, ելույթ ունենալով խորհրդարանում 2021 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունից հետո, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին զբաղվելով իր սիրելի գործով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի՝ ակտուալությունը կորցրած պատմության յուրօրինակ մեկնաբանությամբ, հայտնում է News.am-ը։

Փաշինյանը, ինչպես միշտ, կրկին մեղադրեց նախկիններին բոլոր մեղքերի ու ձախողումների մեջ։ Մասնավորապես՝ նրանում, որ բանակցություններում իբր քննարկում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու հնարավորությունը։

«Սակայն հիմա, դառնալով ընդդիմություն, իշխանություններին մեղադրում են դավաճանության մեջ։ Եւ նրանից, որ Քոչարյանը, ինչպես իր համախոհները, այդ թվում՝ Դաշնակցությունը, պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի հայտնվի, մեղմ ասած, խորամանկության հոտ է գալիս։ Նրանք ոչ միայն չէին բացառում, որ Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, այլեւ համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանության հետ, ըստ որի՝ Ղարաբաղն ի վերջո պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ավելին, նրանք դրանով իսկ անտեսեցին 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Ղարաբաղի անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության հանրաքվեն»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ «Ընդհանուր պետության» գաղափարից հետո բանակցությունների սեղանին հայտնվեց տարածքների փոխանակման հարցը։ «Այդ նախագծի էությունն այն էր, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Սյունիքի մարզում գտնվող Մեղրիի շրջանը»,- վստահեցրեց Փաշինյանը:

Փաշինյանի տեսանկյունից՝ այդ տարբերակը քննարկելու Երեւանի համաձայնությունը, ըստ էության, անուղղակիորեն նշանակում էր, որ Հայաստանը, թերեւս այն ժամանակ, ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր