1485 դիտում
09:49 15-06-2022
Ում միջոցներով է Ռուստամ Բադասյանը մեկնել Եվրոպա՝ Լիվերպուլ-Ռեալ խաղը դիտելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչեւ 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, եւ ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար:
Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության եւ այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2418 դիտում
23:14 14-12-2014
Սկանդալ Սաուդյան Արաբիայում. կինը աննկատ ներխուժել է մարզադաշտ՝ ֆուտբոլի խաղը դիտելու
1747 դիտում
14:23 19-10-2021
Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են հարկային ոլորտի հարցեր
1449 դիտում
18:28 03-11-2021
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»