Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը. վրանները կհեռացվեն
Tert.am-ը գրում է. Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը. վրանները կհեռացվեն։
«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»,– «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։
Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։