211652_close_icon
views-count154423 դիտում article-date 16:10 14-06-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Kamaz բենզատարն ու Nissan-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Nissan և Kamaz մակնիշի ցիստեռնով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին և վիրավորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Վայքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում պետք է աշխատեր նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն բժիշկները, երբ արձանագրեցին քաղաքացու մահը, հետաքննիչը դադարեցրեց դեպքի վայրի զննությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տաթև Սահակյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

 ***
 21:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց,  որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Nissan Teana-ն վարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Մեհրաբյանը, իսկ Kamaz-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանը:

Վթարի հետևանքով Ա. Մեհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության  Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 22-ամյա Սեյրան Համբարձումյանը տեղում մահացել է:


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր