211652_close_icon
views-count1615 դիտում article-date 23:58 13-06-2022

Կարելի է քրեականացնել այն հայհոյանքը, որը պարունակում է թշնամանք կամ անհանդուրժողականություն. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե նույնիսկ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածը չկիրառվեր, այսինքն՝ որեւէ անձի մեղադրանք չառաջադրվեր, այդ նորմի գոյությունն արդեն իսկ կաշկանդում է այն անձանց, որոնք ցանկանում են ելույթներ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նշենք, որ հուլիսի 1-ին ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվելու է։

«Նույնիսկ եթե դա չկիրառվեր, իր գոյությամբ արդեն իսկ այն կաշկանդելու էր անձանց՝ ազատորեն արտահայտվելու համար»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք միջազգային կառույցների ճնշումների ներքո է որոշվել ապաքրեականացնել այդ հոդվածը, փաստաբանն ասաց. «Լավ է ուշ, քան երբեք, կամ ավել ուշ։ Լավ է, որ իշխանություններն ականջալուր եղան, սակայն վատ է, որ ականջալուր եղան միայն Եվրոպայի խորհրդի ճնշումներից հետո։ Հակադարձ կարծիք կար, որ՝ եթե այսպես ասած՝ շոկային թերապիա անկացնենք, որոշ երկներ անցել են նման փուլերով, դուք կտեսնեք՝ ինչ արդյունքներ կունենանք, եւ հայհոյանքները կպակասեն։ Քանի կա մարդկությունը, այնքան էլ կլինի հայհոյանքը. հայհոյանքը քրեականացնելն անլուրջ է։ Կարելի է քրեականացնել այն հայհոյանքը, որն իր մեջ պարունակում է խտրական ատելություն, թշնամանք կամ անհանդուրժողականություն։ Դա մասամբ արվել է Քրեական օրենսգրքում, այդտեղ բավական բարեհաջող նորմ կա, այսինքն՝ անհանդուրժողականությունը, որը ծնում է թշնամություն, բռնություն։ Իսկ հայհոյանքը թող լինի քաղաքացիաիրավական նորմով կարգավորվող»։

Արա Ղազարյանը նշեց, որ չկան վիճակագրական տվյալներ, թե մարդիկ դադարել են հայհոյել կամ ավելի քիչ են սկսել հայհոյել. «Նման վիճակագրություն դժվար է կազմել, որովհետեւ պարզ չէ, թե ինչ է հայհոյանքը։ Որեւէ մեկը չի չափել, թե ինչքանով է կաշկանդել այդ նորմի գոյությունը՝ հանրային նշանակության խոսքի ծավալմանը»։

Փաստաբանը հույս հայտնեց, որ իշխանությունները որոշ ժամանակ անց չեն որոշի այդ հոդվածը կրկին շրջանառել։

Արա Ղազարյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ին հունից հանել է ոչ թե այդ նորմի ձեւակերպումը, այլ 800-ից ավելի քրեական գործերի հարուցումը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր