30103 դիտում
20:33 13-06-2022
Վրաերթ-վթար Երևանում. 39–ամյա վարորդը Volkswagen-ով «Երկրապահ»-ի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի և բախվել ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա Ն. Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վրաերթ-վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+