Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում:
 
Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
                    
                    
                                                                    
                        
                        
                        Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Նրանք, ովքեր նախորդ օրը հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվել են ավելի թեթև ռեժիմով:
Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատել ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
            


