211652_close_icon

Իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով. բերման ենթարկելու հիմք առկա չի եղել, քանի որ Բագրատ Եսայանը անգամ չի ծանուցվել. Թագուհի Թովմասյան

views-count1356 դիտում article-date 19:23 10-06-2022
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Ազգային անվտանգության ծառայություն։

Ըստ «Երկիր Մեդիայի» աշխատակիցների՝ բերման ենթարկողները 4 քաղաքացիական հագուստով անձինք էին, ովքեր նույնիսկ անվտանգության աշխատակիցների մոտ չեն ներկայացել:
Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է, որ ըստ նախնական տեղեկության՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այսինքն 2 տարի տեւած նախաքննությունից հետո հենց այսօր առանց որեւէ ծանուցման, առանց նախաքննական մարմին հրավիրելու՝ որոշում է կայացվել հենց հեռուստաընկերության շենքից բերման ենթարկել վերջինիս:
Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը եւս նշեց, որ բերման ենթարկելու հիմք առկա չի եղել , քանի որ պարոն Եսայանը անգամ չի ծանուցվել:
Սա խիստ մտահոգիչ է եւ ակնհայտ իրավունքների ոտնահարում՝ քաղաքական ենթատեքստով:

Թարմացում. ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հետ, ով նշել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 -ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։

Փաստաբանը նշել է նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։

Շարունակում եմ հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ լրացուցիչ կարձանագրեմ իմ տելեգրամյան ալիքում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ
հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Թագուհի Թովմասյան

Նմանատիպ նյութեր