Facebook սոցիալական ցանցի տնօրենությունն օգտատերերին արգելել է նշված սոցցանցի հարթակում զետեղել ոչ միայն պոռնկագրություն, այլև տարփասիրական պարեր, մերկ մարդկանց լուսանկարներ ու սեռական ենթատեքստով գրառումներ:
Ինչպս հաղորդում է Tass գործակալությունը, դրույթները զետեղված են սոցցանցի նորացված կանոնների ժողովածուում։
Facebook-ն ընդունում ու «սեռական բռնության ու շահագործման խնդիրների նկատմամբ ուշադրության կարևորությունը, սակայն «բաժանիչ գիծ է տանում, երբ կոնտենտը հեշտացնում, նպաստում կամ կոորդինացնում է մեծահասակների միջև սեռական կապերը։ Մենք նաև սահմանափակում ենք չափազանց սեքսուալ արտահայտությունները, որոնք կարող են հանգեցնել հետամտումների, քանի որ մեր գլոբալ հանրակցության որոշ մասը կարող է խիստ հիվանդագին ընկալել նման կոնտենտը, իսկ այն կարող է սահմանափակել իր ընկերների ու ավելի լան լսարանի հետ կապվելու՝ մարդկանց հնարավորությունները»,- պարզաբանել է սոցցանցի վարչակազմը։