211652_close_icon
views-count1700 դիտում article-date 22:52 10-06-2022

Զիդանի խորհրդականը հանդես է եկել հերքմամբ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խորհրդական Ալեն Միլյաչոն հերքել է այն լուրերը, որ ֆրանսիացին կարող է գլխավորել ՊՍԺ-ն:

«ՊՍԺ-ում նշանակվելու մասին այս բոլոր խոսակցությունները հիմնավորված չեն։ Ես և Զինեդինը երբեք ուղղակիորեն չենք կապվել ՊՍԺ-ի սեփականատիրոջ հետ, առավել ևս չենք մեկնել Քաթար:

Միայն ինձ է թույլատրվում խոսել Զիդանի անունից: Այսպիսին է իրերի ներկայիս դրությունը»,- ասել է Զիդանի խորհրդականը:

Նմանատիպ նյութեր