211652_close_icon
views-count1274 դիտում article-date 12:45 10-06-2022

Արարատ Միրզոյանը «լավ տղա» էր խաղում Լավրովի մոտ․ Գեղամ Մանուկյանը հիշեցրեց «Звезда»-ի լրագրողի հարցը. News.am

Արարատ Միրզոյանը երեկ Լավրովի մոտ «լավ տղա» էր խաղում, թե քաղաքական ճգնաժամ չկա, կա էդ ճգնաժամը: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Արարատ Միրզոյանն ասում է՝ դե մի հազար ընդդիմադիր է հավաքվում, բա էդ Արարատ Միրզոյանին չհարցնե՞ս՝ Արո՛, բա էդ ո՞նց է լինում, որ Ռուսաստանի ՊՆ-ի «Звезда»ի հեռուստաալիքի լրագրողն է հարցնում բողոքի գործողությունների, «Դիմադրության» շարժման մասին, թե՞ էնտեղ ուղղակի կաշառել են ռուս լրագրողին: Ճգնաժամը կա, ճգնաժամը համազգային է, համահայկական է, որովհետեւ այսօր պայքարի հիմքը հայրենիքն է, որի համար հազարավոր մեր հայրենակիցներ ելել են փողոց»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր