211652_close_icon
views-count29887 դիտում article-date 09:27 10-06-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բալահովիտ գյուղում բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից վթարի փաստով նութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր