2834 դիտում
14:37 09-06-2022
Մթերողը կարող է գյուղացուն ասել՝ քեզ հետ պայմանագիր չեմ կնքում, որ հետո մթերման ժամանակ գին պարտադրի. Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, ըստ որի սահմանվում է, որ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվելու են բյուջետային երաշխիքներ խաղողի եւ պտուղ-բանջարեղեն մթերումների համար:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ անցած տարի պետությունը նոր գործիք մտցրեց, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, որպեսզի գյուղմթերք մթերողները մթերեն այնքան, ինչքան պետք է, ոչ թե այնքան ինչքան գրավ ունեն:
«Գործիքը անցած տարի լավ աշխատեց: 2021-ին 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազամկերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։
Այս տարի պտուղ-բանջարեղեն մթերման կանխատեսվող ծավալները կազմում են 149,3 հազար տոննա, անցածշ տարվա 80 հազար տոննայի համեմատ: Մոտ 100 հազար տոննա բանջարեղեն եւ մոտ 50 հազար տոննա պտուղ:
Այս տարի ներդրել ենք մթերման պայմանագրերի նախորոք կնքման մեխանիզմը եւ մայսիի 31-ին ավարտվել է պտուղ-բանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը:
Մեր ակնկալված արդյունքը այս պահին կա, այսինքն 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, որի համաձայն պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա ապահովելու է ընդհանուր ծավալի կեսը»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ հուլիսի 1-ը վերջնաժամկետ է նաեւ խողողի մթերման պայմանագրերի կնքման համար եւ կոչ արեց բոլոր գյուղացիներին մինչեւ հուլիսի 1-ը կնքել պայմանագրերը:
«Մեզ հասել են տեղեկություններ, որ գյուղացիները հրաժարվել են մատակարարել այն ապրանքները, որոն մթերման պայմանագրերով խոստացել էին: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ հասկանանք դրա իսկությունը եւ դրա դրդապատճառները, թե ինչու են գյուղացիները որոշել կնքված պայմանագրերից հրաժարվել»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու միայն կեսի չափով ունենք պայմանագրեր, ինչին Քերոբյանը պատասխանեց, որ կազմակերպությունները պայմանագրեր կնքում են այն չափով, որ չափով պլանավորել են, որ վարկ պետք է վերցնեն:
Սա տարակուսանք առաջացրեց Փաշինյանի մոտ. «Եթե ընդամենը ֆորմալ թղթեր են ստորագրում, որ աջակցությունը ստանան, դա մի քիչ խնդրահարույց է: Ենթադրվում է, որ գյուղացին ուզում է մթերողի հետ պայմանագիր կնքել, մթերողն ասում է՝ իմ վարկի համար ինչքան պետք էր, կնքել եմ, քեզ հետ չեմ կնքում: Այսինքն տեսնում ենք, որ պրոբլեմ է ծագել: Մյուս 50 տոկոսին, որը պայմանագիր չունի, էլի գներ են պարտադրվելու եւ մենք էլի խնդիր ենք ունենալու»:
Էկոնոմիկայի նախարարը փորձեց հարթել իր իսկ ասածը՝ նշելով. «Բոլոր այն մարդիկ, որոնք ուզեցել են պայմանագրեր կնքել, կնքել են: Մթերողներն էլ իրենց նվազագույն պահանջարկի չափով եւս կնքել են»:
Վարչապետը կրկնեց իր մտահոգությունը. «Հիմա դուք երաշխավորո՞ւմ եք, որ այդ ծրագրերից օգտվող մթերողները այն նույն միջինացված պայմաններով որեւէ գյուղացու հետ պայմանագրի կնքումը չեն մերժում: Այսինքն մթերողը կարող է ասել, ինչքան պետք էր պայմանագիր կնքել, ես կնքել եմ, մնացածի հետ չեմ կնքում, որպեսզի հետո, երբ գա մթերման ժամանակը, գին պարտադրելու հնարավորություն ունենա»:
Փաշինյանին լրացրեց նաեւ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ նշելով. «Մթերող կազմակերպությունները կանխատեսել են մթերել ավելի քիչ, քան անցած տարի եւ ունենք բազմաթիվ դիմումներ բնակիչներից, որոնք ունեն ավելի շատ բերք եւ չեն կարողանում կնքել պայմանագրեր մթերողների հետ»:
Էկոնոմիկայի նխարարը կոչ արեց բոլոր մարզպետներին յդ տեղեկատվությունը մինչեւ հուլիսի 1-ը տրամադրել իրենց, որպեսզի իրենք աշխատեն մթերող կազմակերպությունների հետ եւ վերջիններս բոլոր գյուղացիների հետ կնքեն պայմանագրեր:

Նմանատիպ նյութեր
10935 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
658 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար