211652_close_icon
views-count632 դիտում article-date 11:15 09-06-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի ութին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:

Փոխվարչապետ Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի  ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր