slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դատախազությունը միջոց է ձեռնարկել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար
211652_close_icon

Դատախազությունը միջոց է ձեռնարկել դրական վարքագծով ևս 2 դատապարտյալի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար

views-count677 դիտում article-date 16:04 08-06-2022

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումանսիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: 

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այդ շրջանակում, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող երկու կին դատապարտյալների անձնական գործերը:

Համապատասխան փաստաթղթերի, անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար 4 տարի 1 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. հունվարի 24-ից պատիժը կրող Ն. Մ.-ն, ինչպես նաև  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2016թ. հունվարի 12-ից պատիժը կրող Ա.Ս.-ն մասնակցել են հիմնարկի չվարձատրվող, նաև տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտի վճարվող աշխատանքներին:

Նրանք նաև ընդգրկվել են ՔԿՀ-ում անցյացվող մի շարք դասընթացներում,  և հանդիսացել  ինքնագործ միավորումների անդամ:

Ա.Ս.-ն նաև  պատժի կրման ընթացքում կամովին մասամբ կատարել է դատավճռով 1.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված քաղհայցի մարում, նաև հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով կապ է պահպանել Գավառի մանկատանը գտնվող իր 3 անչափահաս երեխաների հետ:

Թեև ըստ վտանգավորության աստիճանի, երկու դատապարտյալների կատարած հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, սակայն նրանք արդեն իսկ կրել են օրենքով նշանակված պատժի կեսից ավելին:  Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ նրանք ընդունել են կատարած հանցանքը, զղջացել: Թեև պատժի կրման ընթացքում չեն խրախուսվել, սակայն նաև տույժի չեն ենթարկվել:

Նշված փաստական տվյալները ընդհանրության մեջ վկայել են, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալները դրսևորել են դրական վարքագիծ, նշանակված պատիժը, ըստ էության, նպաստում է նրանց ուղղմանը:

Հաշվի առնելով  այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետին՝ քննարկելու նշված դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:

Հետագա գործըթնացի ընթացքում, սակայն երկու դատապարտյալներն էլ իրենց դիմումների համաձայն հրաժարվել են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ:

Նմանատիպ նյութեր