211652_close_icon
views-count71221 դիտում article-date 21:54 07-06-2022

Օրեր առաջ իր կյանքը վտանգած, ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն փրկած պարեկը հնգակի չեմպիոն է, 44-օրյա պատերազմի մասնակից և տնտեսագետ մագիստրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևաի գնդի պարեկները կանխել են մայրաքաղաքում  մի քաղաքացու ինքնասպանության փորձը, ով Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում էր ցած նետվել: MediaHub Social կայքը տեսանյութ էր հրապարակել այդ մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացուն փրկած պարեկը ծառայում է պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտում:

Նա Ազատ Սրապյանն է, ով բազկամարտի հնգակի չեմպիոն է՝  Լենինգրադի չեմպիոն, Բալթիկայի գավաթի հաղթող, միջազգային մրցաշարերի  հաղթող, Արցախյան  44-օրյա պատերազմի մասնակից՝ որպես կամավորական և մոտ 40 զինվոր էլ կարողացել է փրկել այդ պատերազմի ժամանակ: Նա նաև տնտեսագետ մագիստրոս է:

 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  ներկայացնում է MediaHub Social-ի տեսանյութը:


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր