211652_close_icon
views-count1379 դիտում article-date 21:42 07-06-2022

Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանը կմեկնարկի հունիսի 21-ին

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը։

Մրցաշարի նախնական փուլը մեկնարկում է հունիսի 21-ին։ Որակավորման առաջին և երկրորդ փուլերի, ինչպես նաև որակավորման փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն հուլիսի 5-ից և 6-ից օգոստոսի 23-ը և 24-ը։

Խմբային փուլի խաղերը մեկնարկում են սեպտեմբերի 6-ին և ավարտվում նոյեմբերի 2-ին։

Փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 14-ին։ Փետրվարի 14-ից մարտի 15-ը կկայանան 1/8 եզրափակիչի հանդիպումները, ապրիլի 11-ից 19-ը՝ քառորդ եզրափակիչները, մայիսի 9-ից 17-ը՝ կիսաեզրափակիչները, իսկ հունիսի 10-ին՝ մրցաշարի եզրափակիչը։

Նմանատիպ նյութեր