3156 դիտում
14:26 15-09-2015
Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանը մեկնարկում է. օրվա խաղերի անոնսն ու մեր կանխատեսումները. տեսանյութ
Այսօր՝ մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խմբային մրցաշարը, որի խաղային առաջին օրը կկայանա 8 հանդիպում:
Ներկայացնում ենք օրվա հանդիպումներն ու մեր կանխատեսումները
[b]«Գալաթասարայ» - «Ատլետիկո»[/b]
Թուրքական ակումբը սեփական հարկի տակ բոլորի համար բարդ մրցակից է: Սակայն թիմը ներկայումս հեռու է օպտիմալ խաղ ցուցադրելուց: Ներքին առաջնությունում էլ է «Գալաթասարայը» առայժմ անհաջող հանդես գալիս:
Այնպես որ, Դիեգո Սիմեոնեի սաները այս խաղում պետք է հաղթեն, թեկուզ՝ նվազագույն հաշվով:
[b]«Բենֆիկա» - «Աստանա»[/b]
Ղազախական թիմը արդեն մեծ նվաճման է հասել՝ դառնալով այդ երկրի առաջին ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Առանձին հանդիպումներում «Աստանան» կարող է անակնկալներ մատուցել, բայց ոչ այս խաղում: Մեր կանխատեսումը՝ «Բենֆիկան» կհաղթի:
[b]«Վոլֆսբուրգ» - ԲԿՄԱ[/b]
Օրվա ամենաանկախատեսելի հանդիպումը: «Վոլֆսբուրգը» մրցաշրջանը սկսել է առանց իր առաջատարի՝ Կևին Դե Բրյույնեի, որը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Առանց բելգիացու գերմանացիների հարձակման գիծը զգալիորեն թուլացել է: Իսկ ԲԿՄԱ-ն գերազանց մարզավիճակում է գտնվում, թիմը Ռուսաստանի առաջնությունում այս պահին մրցակից չունի, 8 խաղում 7 հաղթանակ, ոչ մի պարտություն: Սակայն «Վոլֆսբուրգը» խաղում է սեփական հարկի տակ, այնպես որ, ամենահավանականը ելքը՝ ոչ-ոքի:
[b]ՊՍՎ - «Մանչեսթեր Յունայթեդ»[/b]
Այս զույգի բացահայտ ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Թիմը գործնականում լուծեց բոլոր խաղային օղակները նոր ֆուտբոլիստներով համալրելու գործընթացը, որոնցից մեկն էլ երիտասարդ հարձակվող Դեպայն է, որին հենց ՊՍՎ-ից են ձեռք բերել: Համարժեք փոխարինում ՊՍՎ-ն Դեպային չունի:
Մեր կանխատեսումը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի:
[b]«Մանչեսթեր Սիթի» - «Յուվենտուս»[/b]
Մեկ տարի առաջ այս զույգի ֆավորիտ կհամարվեր «Յուվենտուսը»: Սակայն այս ընթացքում շատ բան է փոխվել: Տուրինյան ակումբը ամռանը կորցրեց իր երեք առանցքային խաղացողներին՝ հարձակման առաջատար Կառլոս Տևեսին, մաեստրո Անդրեա Պիրլոյին և գլխավոր շարժիչ ուժին՝ Արտուրո Վիդալին: Հետևանքները զգացնել են տալիս: «Յուվենտուսը» Իտալիայի առաջնությունում չափազանց անհաջող է մեկնարկել՝ 3 խաղում 1 միավոր: Առաջատարներին փոխարինած ֆուտբոլիստները առայժմ ի վիճակի չեն նույն որակի խաղ ցուցադրել:
Հակառակ պատկերն է «Մանչեսթեր Սիթիում»: Թիմը ամռանը մի քանի թոփ խաղացող ձեռք բերեց, Անգլիայի առաջնությունում գերազանց է մեկնարկել, անչափ հզոր հարձակողական խաղ է ցուցադրում: Մեր կանխատեսումը՝ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի, չնայած դրա համար պետք է գրավեն անձամբ Բուֆոնի պաշտպանած դարպասը:
[b]«Սևիլիա» - «Բորուսիա» Մ.[/b]
Այստեղ կարճ կապենք. Եվրոպայի լիգայի գավաթակիրը հաղթելու է Գերմանիայի առաջնության անվերապահ ետնապահին: «Բորուսիան» նախորդ մրցաշրջանից պահպանել է միայն իր ստվերը:
[b]ՊՍԺ - «Մալմյո»[/b]
Այստեղ բացահայտ ֆավորիտ է ֆրանսիական ակումբը, որը սակայն, ամենայն հավանականությամբ, կխաղա առանց վնասվածք ստացած Զլաթան Իբրահիմովիչի: Սակայն առանց նրա էլ ՊՍԺ-ն ահեղ հարձակողական ներուժ ունի, գումարած՝ սեփական երկրպագուների աջակցությունը:
Այստեղ էլ անակնկալներ չեն սպասվում, չնայած, «Մալմյոյից» ինչ ասես, որ սպասելի չէ:
[b][b]«Ռեալ» - «Շախտյոր» Դ.[/b][/b]
Շատ բարդ հանդիպում է սպասվում: «Ռեալը» անկասկած, այս զույգի ֆավորիտն է: Թիմի հարձակվող Ռոնալդուն «Էսպանյոլի» հետ խաղում պենտա-տրիկի հեղինակ դառնալուց հետո այսօր կփորձի նման մի բան կրկնել: Գարեթ Բեյլն էլ հոգեբանական խնդիրները հաղթահարելուց հետո լավ է սկսել մրցաշրջանը:
Մեր կանխատեսումը՝ «Ռեալը» կհաղթի, բայց դրա համար պետք է 100 տոկոսով ուժերը ներդնի խաղադաշտում: «Շախտյորը» հեղինակությունների առջև ընկրկելու սովորություն չունի:
Նշենք, որ բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
21:42 07-06-2022
Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանը կմեկնարկի հունիսի 21-ին
943 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
4865 դիտում
18:02 19-05-2019
«Ռեալը» խայտառակ կերպով ավարտեց Լա Լիգայի մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4411 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1288 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1708 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն