1537 դիտում
17:57 07-06-2022
Սյունիքի մարզում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը
Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։
Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշենք, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
23:46 26-10-2022
Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը
1360 դիտում
10:05 10-10-2022
Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
4840 դիտում
15:44 05-02-2017
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը
Այս բաժնից
571 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
874 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1879 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է