211652_close_icon

Վահան Քերոբյանը և ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը

views-count961 դիտում article-date 12:42 04-06-2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Քննարկվել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր