211652_close_icon
views-count11102 դիտում article-date 09:09 03-06-2022

Տեղի ունեցավ երկար սպասված երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի գեղարվեստա-վավերագրական «Երևանը արցունքներին հավատում էր» սկանդալային ֆիլմի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մայիսի 28-ին կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ երկար սպասված երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի գեղարվեստա-վավերագրական «Երևանը արցունքներին հավատում էր» սկանդալային ֆիլմի պրեմիերան։

Պրեմիերային մասնակցում էին հայտնի դերասաններ, ռեժիսորներ, հաղորդավարներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։

Ֆիլմում իրադարձությունների կենտրոնը «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունն է։

Ֆիլմի դերակատարներից երկուսը այլևս մեզ հետ չեն, որոնցից մեկը դրամատիկական թատրոնի արտիստ լուսահոգի Կարպիս Շամլյանն է։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը իր ողջույնի խոսքում նշեց, որ ֆիլմի թեման իրեն հետապնդել է դեռ մանկությունից։

Ֆիլմի սցենարի հեղինակն և պրոդյուսերը Հայկ Բաբայանն է, բեմադրող օպերատորը Կարեն Անտոնյանն է, մոնտաժողը ռեժիսոր Էմիլ Խաչատրյանը։

Ֆիլմում պատմողական բնույթի հեղինակի խոսքը կատարում է Բաբկեն Չոբանյանը։ Ֆիլմում նկարահանվել են Գևորգ Մինասյանը, Աշոտ Եդիգարյանը, Կարպիս Շամլյանը և Արա Սարգսյանը։

Հանդիսականներից շատերը ասում էին, որ «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը բարդ ֆիլմ է։

Իսկ ֆիլմի վերջաբանի ժամանակ շատերը ասում էին, որ պարզապես անսպասելիորեն «քարացել» են։

Մի քանի ռեժիսորներ հենց դահլիճում խոսում էին, որ ֆիլմը ամբողջությամբ սիմվոլիզմ է։ Հանդիսականներից մեկն էլ ցուցադրությունից հետո կրկնեց ֆիլմի հայտնի խոսքերից մեկը․

— Մեր երկրում մի քանի միլիարդ խաչ կա, բայց մի հատ հրեշտակ չկա։ Ամեն դեպքում «Երևանը արցունքներին հավատում էր» հակասական տրամադրություններով և անսպասելի փոփոխություններով, զարգացումներով ֆիլմը պրեմիերայից հետո կապրի իր առանձին կյանքով։

Հայ կինոյի անհանգիստ հոգին, ռեժիսոր Հայկ Բաբայանը ցուցադրությունից առաջ ասաց․

—  Թող երբե՛ք «Հոկտեմբերի 27» չլինի, որից հետո դահլիճում տիրեց լռություն։

Shamshyan.com-ը կհետևի «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմի շուրջ ընթացող զարգացումներին։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր