43932 դիտում
23:40 02-06-2022
Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա վարորդը Nissan Teana-ով մամուլի շենքի հարևանությամբ բախվել է «Հայմամուլի» կրպակին. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40–ի սահմաններում 21-ամյա Հենրիկ Համբարձումյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հայմամուլի» կրպակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրպակին պատճառվել է նյութական վնաս:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Զավեն Գրիգորյանն ու Տիգրան Առաքելյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+