1295 դիտում
20:01 02-06-2022
Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ ներկայացուցիչները քննարկել են մշակութային կոթողները փրկելու խնդիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը և Արցախի ԿԳՄՍ փոխնախարարներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ:
Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:
«Հայաստանի և Արցախի նախարարություններն արդյունավետ համագործակցել են 2020 թվականի պատերազմի չափազանց դժվար օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Արցախի երեխաները գտնվում էին Հայաստանում, և առաջնային խնդիր էր նրանց կրթության շարունակականության ապահովումը: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաների կրթությունը հնարավորինս չընդհատվի»,-հանդիպման ընթացքում ասել է Ժաննա Անդրեասյանը` շեշտելով երկու նախարարությունների համագործակցության կարևորությունը:
Արցախի ԿԳՄՍ նախարարի առաջարկով՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և դրա արդյունքում ուսուցչի աշխատավարձի բարձրացման համակարգը:
Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները գտնվում են ոչնչացման վտանգի առաջ: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:
Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ:

Նմանատիպ նյութեր
775 դիտում
18:52 26-10-2023
ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
1917 դիտում
12:58 01-08-2021
Գյումրի քաղաքում ցուցադրվել են «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսի նկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
649 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
538 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
751 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am