Գյումրի քաղաքում ցուցադրվել են «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսի նկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հուլիսի 31-ին, Գյումրի քաղաքում ցուցադրվեցին «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսի նկարները։
Նպատակ ունենալով բարձր պահել իրազեկվածության մակարդակը և սերունդներին փոխանցել դարերով մեզ հասած մշակութային և հոգևոր ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձանների լուսանկարները ներկայացվեցին Գյումրու Աբովյան փողոցում։
Արցախի հայկականությունը վկայող այս կոթողները ստիպում են, որպեսզի մեր ցավն ու կսկիծը փոխարինվի այն ետ վերադարձնելու ցանկությամբ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության սույն նախաձեռնությունն իր ներկայությամբ պատվեց տեր Հակոբ քահանա Գրիգորյանը, ջերմ ընդունելության արժանացավ Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի կողմից։
Ցուցահանդեսն իր շուրջն էր համախմբել գյումրեցիներին և մայրաքաղաքից ժամանած հյուրերին։
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ