slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանում 26-ամյա պարեկը ոչ աշխատանքային ժամին, հետապնդելով Nissan-ի վարորդին, կանխել է գողության դեպքը․ տուժածն էլ ասում էր․ «Պարեկը Հյուսիս-Հարավում ընենց բռնեց գողին, որ նա չհասցրեց, արևելք-արևմուտք թռնել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Երևանում 26-ամյա պարեկը ոչ աշխատանքային ժամին, հետապնդելով Nissan-ի վարորդին, կանխել է գողության դեպքը․ տուժածն էլ ասում էր․ «Պարեկը Հյուսիս-Հարավում ընենց բռնեց գողին, որ նա չհասցրեց, արևելք-արևմուտք թռնել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count215288 դիտում article-date 16:02 02-06-2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հերթական հանցագործությունն են բացահայտել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 26-ին կեսգիշերին մոտ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Շ-ից, ով հայտնել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղում նստել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենայի խափանման պատրվակով խնդրել է իրեն այն հրել, որի ժամանակ վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն չի հաջողվել երիտասարդ տղայի շնորհիվ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ գողության դեպքը  Հյուսիս-Հարավ մայրուղում կանխվել է 26-ամյա Նարեկ Մուրադյանի կողմից։

Այդ օրը, ժամը 00։30-ի սահմաններում, Ն․Մուրադյանը տուն գնալիս նկատել է Nissan մակնիշի ավտոմեքենան, որի հետևից քաղաքացին վազում է։ Ն․ Մուրադյանը ճիշտ կողմնորոշվելով, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, հետապնդում է Nissan-ին ու կարողանում է վարորդին բռնել, ապա նրան բերման է ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Պարզվում է, որ վարորդը Երևանի բնակիչ 22-ամյա Կարեն Ա․-ն է, ով խոստովանում է, որ փորձել է գողանալ իր ավտոմեքենայում գտնվող Արման Շ-ի պայուսակը, սակայն Ն․ Մուրադյանի հետապնդման շնորհիվ, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Մուրադյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտում որպես պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր