31908 դիտում
22:03 22-04-2022
Արտակարգ դեպք Երևանում. գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել. հավաքվածներն էլ ասում էին. «նախարար Վահան Քերոբյանը ընենց բաներ խոսաց՝ մալուխները չդիմացան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:
Պարզվել է, որ վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակի վրա այրվել են էլեկտրական մալուխները և ջերմահարվել է գովազդային վահանակը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ոնց որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր դրանով խոսում, եսիմ ինչ ասեց, վահանակը կպավ: էդ ի՞չ խոսաց, երևի տնտեսական աճից էր խոսում, տուրիզմի զարգացումից, էն տեսակ բաներ ասեց, որ էլեկտրամալուխները չդիմացան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+