211652_close_icon
views-count48566 դիտում article-date 10:41 02-06-2022

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով «Հին էրիվան»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արմեն Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը և կրտսեր պարեկներ Գոռ Գաբոյանն ու Արման Խալաթյանը։ 

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր