879 դիտում
10:14 02-06-2022
Արցախյան ազդակներ Ֆրանսիայի հրապարակին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին։
Նրանց հատկապես նյարդայնացրել են Վերածննդի հրապարակում իրենց հասցեին հնչած կոշտ հայտարարություններն ու դատապարտող կոչերը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած Արցախում գոյություն ունեցող ռազմական դրությանը և հանրահավաքների սահմանափակումներին, Արցախի քաղաքական ուժերն առաջիկայում պատրաստվում են նմանօրինակ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու հստակ դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։
Ճիշտ է, ինչպես մեզ ասաց մեր զրուցակիցներից մեկը, նշված գործողությունները չեն կրի ինտենսիվ բնույթ, սակայն այդ կերպ արցախցիներն իրենց ազդակներն են փոխանցելու Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործողություններին։ Արցախում հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ ոչ մի կերպ հույս կապել չի կարելի, և «Արցախի ադրբեջանականացումը» կանխելու համար Հայաստանում միանշանակ պետք է լինի իշխանափոխություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
7111 դիտում
15:48 10-03-2014
Շղթայական ավտովթար Գարեգին Նժդեհի անվան հրապարակին հարակից փողոցում. բախվել են 4 ավտոմեքենաներ. կան վիրավորներ
1352 դիտում
09:13 06-04-2021
Սոցիալ-տնտեսական միջավայրը շարունակում է բացասական ազդակներ փոխանցել․ «Փաստ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»