1149 դիտում
09:49 01-06-2022
Ովքեր չեն մասնակցել խորհրդարանում կայացած պետական բյուջեի կատարողականի քննարկումներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեեւ բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով եւ նաեւ ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը եւ զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու:
Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Վերջինս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու ոստիկանապետը ներկա չէ:
Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին: Որքան էլ պաշտոնյաները պատճառաբանություններ կգտնեն խորհրդարան չգալու, փաստ է, որ խորհրդարանական երկրում այդ պաշտոնյաները չեն հարգում օրենսդիր ինստիտուտի աշխատանքը:
Եվ այստեղ տեղին է մեջբերել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված դեռ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղղված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու, կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին այլեւս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։ Հիմա արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6231 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
3025 դիտում
19:14 10-05-2017
Արցախի խորհրդարանում մեկնարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները
1171 դիտում
19:26 19-05-2014
Արցախի Ազգային ժողովում ներկայացվել է 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»