211652_close_icon
views-count20311 դիտում article-date 23:07 31-05-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Մարտին Մ.-ի վարած Mazda մակնիշի և 63-ամյա Միքայել Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, 10-ամյա Ալբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 6-ամյա Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահագն Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր անչափահասները  Mazda-ի վարորդի  երեխաներն են:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր