211652_close_icon
views-count15481 դիտում article-date 00:41 25-11-2014

Երևանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mazda-ն ու Corolla-ն, ինչից հետո երկուսը հայտնվել են բենզալցակայանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցում բախվել են Երևան քաղաքի Երվանդ Քոչարի թիվ 20 շենքի բնակիչ Արթուր Խաչատրյանի վարած Mazda մակնիշի 14 ՍՏ 434 համարանիշի և Երևան քաղաքի Երվանդ Քոչարի թիվ 15 շենքի բնակիչ Յուրա Ստեփանյանի վարած Toyota Corolla մակնիշի 10 AV 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միմյանց բախվելուց հետո, մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող բենզալցակայանին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քանի որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, դեպքի մասին տեղեկացվեց Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը: Ֆոտոլրագրողն հայտնում է, որ մինչ հետաքննիչի ժամանումը՝ մի երիտասարդ Corolla-ի վրայից հանեց համարանիշները, իսկ երբ հարցրեցին, թե՝ ով հանեց համարանիշները, ընկերները պատասխանեցին, թե ՝«Մեր ախպեր խլուրդը տարավ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Corolla-ն հաշվառված է Գավառ քաղաքի բնակիչ Վասիլ Նավասարդյանի անվամբ, իսկ Mazda-ն՝ Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակչուհի Էմմա Ֆրանգուլյանի անվամբ: Նախնական տվյալներով MAZDA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 600.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA COROLLA մակնիշի մեքենայինը՝ 3.000.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MAZDA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 51.000 ՀՀ դրամ, իսկ մակնիշի TOYOTA COROLLA մեքենայինը՝ 205.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր