Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը Հայաստանի համար երկրորդ արծաթե մեդալը նվաճեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնության եզրափակչում զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն:
Հովհաննիսյանը, որը փայլուն առաջնություն անցկացրեց, Հայաստանի համար նվաճեց երկրորդ արծաթե մեդալն այս առաջնությունում, հայտնում է Armsport.am-ը:
Ավելի վաղ ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հռչակվել էր Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել էր բրոնզե մեդալը:
Հիշեցնենք՝ Հայաստանն այս առաջնությունում ներկայացված էր 13 բռնցքամարտիկով: