1277 դիտում
19:07 30-05-2022
Դատախազական ներգործության արդյունքում դատապարտյալի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումանսիրվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Այդ շրջանակում, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությանպատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. օգոստոսի 26-ից պատիժը կրող Ա. Բ.-ի անձնական գործը:
Պարզվել է, որ նա պատիժը կրելու ընթացքում ընդգրկվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» կողմից իրականացվող «Հանուն մարդու իրավունքների: Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «էլեկտրոմանտյոր» և «շինարարական» դասընթացներին և ստացել հավաստագիր, ընդգրկվել է մարզական ինքնագործ միավորման կազմում, մասնակցել ՔԿ հիմնարկում կազմակերպված բիլլիարդի, շաշկու, շախմատի, սեղանի թենիսի առաջնություններին:
Բացի այդ, նա ընդգրկվել է նաև ՔԿՀ բարեկարգման, առանց վարձատրության, ինչպես նաև՝ տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում, իրականացնում է ՔԿ հիմնարկում պահվող անձանց տրամադրվող սննդի բաշխումը: Իսկ 2021թ.հուլիսին նա ՔԿՀ պետի որոշմամբ արժանացել է խրախուսանքի դրական վարքագիծ դրսևորելու համար:
Դստեր հարսանիքին մասնակցելու համար դատապարտյալին 2021թ. տրամադրվել է 3 օրով կարճաժամկետ մեկնում, որից հետո, նա նշված օրը և ժամին սահմանված կարգի համաձայն ներկայացել է ՔԿ հիմնարկ:
Ա.Բ.-ն ունի բարձրագույն զինվորական կրթություն, կոչումով փոխգնդապետ է, մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 2020թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ մասնակցել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, այն, որ դատապարտյալն արդենկրել է իր նկատմամբ նշանակված պատժի կեսից ավելին, պատրաստակամություն է հայտնել իր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս որոշակի գումար փոխանցել կատարված հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը գրություն է հասցեագրել «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝քննարկելու Ա.Բ.-ին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:
Արդյունքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ:
2022թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից մի քանի նման նախաձեռնություններ են իրականացվել, որոնց վերաբերյալ տեղեկավություն կտրամադրվի առաջիկայում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1298 դիտում
13:23 10-04-2019
Ստուգվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անձանց իրավունքների իրացման, պատժի կրման և պահման պայմանները