211652_close_icon
views-count13739 դիտում article-date 16:29 30-05-2022

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2021թ-ի գիտական կարևոր արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ինստիտուտներում 2021թ-ին կատարվել են հիմնարար ու կիրառական բնույթի հետազոտություններ, ստացվել գիտական կարևոր արդյունքներ:

Կարևոր արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ

·         Հարմոնիկ անալիզում քաջ հայտնի good-lambda տիպի անհավա­սարություն­ները բնութագրում են երկու  օպերատորների միջև  որոշակի փոխ­հարա­բերակ­ցութ­յուն։ «On good-lambda  inequalities for couples of measurable functions» աշխատանքում ներմուծվել է good-lambda  անհավասարություն­ների երկու լայն դաս, որոնք ընդգրկում են մի շարք հայտնի անհավասարություններ։ Կիրառելով ստացված արդյունքները՝ բացահայտվել են հարմոնիկ անալիզի որոշ օպերատորների նոր հատկություններ, մասնավորապես՝ ստացվել է Կարլեսոնի տիպի օպերատորների նոր էքսպոնենցիալ գնահատական:

 

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

·         Գծային դեֆորմացվող Կորենևի մի հիմքի համար, որի ազդեցության ֆունկցիան արտահայտվում է զրոյական ինդեքսով Մակդոնալդի ֆունկցիայով՝ կախված երկու կետերի հեռավորությունից, դիտարկված կոնտակտային խնդիրներում, ցույց է տրվել, որ կոնտակտային տիրույթի եզրագծում գործում են կենտրոնացված ուժեր: Կոնտակտային լարումների սահմանափակության համար ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ:

·         «Ալիքային և տատանողական պրոցեսների կառավարումը խողովակաշար համա­կարգերում» թեմայի շրջանակում կատարվել են ուսումնասիրություններ միջին հզորության և ճնշման ռեակտիվ շառավղաառանցքային հիդրոտուրբինների պարուրակաձև խցերում, աշխատանքային անիվների խոռոչներում և ուղղորդող սարքերում ալիքային դիմադրությունը փոքրացնելու նպատակով։ Մշակվել են մեթոդիկա և միջոցներ, որոնք զգալիորեն նվազեցնում են էներգիայի ծախսը հիդրոտուրբինով հեղուկի հոսքի անցման ժամանակ:

 

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկա և ավտոոմատացման պրոբլեմների ինստիտուտ

·      Ապացուցվել է մրցաշարերի             –ուժեղ համակապակցվածության մասին հետևյալ թեորեմը, որը բարելավում է տարբեր հեղինակների կողմից ստացած նմանատիպ մի շարք արդյունքներ՝ դիցուք -ն                       –գագաթանի -անհամասեռ մրցաշար է, որտեղ : Եթե համապատասխանաբար , ապա –ն 4–ուժեղ համակապակցված է   (համապատասխանաբար 3–ուժեղ համակապակցված է կամ պատկանում է լավ նկարագրված մրցաշարերի մի բազմության):

·         E–ունակություն–անորոշություն տիրույթն ու E–գաղտնիության ունակություն նոր հասկացությունները ներդրվել և ուսումնասիրվել են գաղտնալսվող կապուղու համար։ Կառուցվել են համապատասխան տիրույթների արտաքին և ներքին գնահատական­ները: Դիտարկվել են  նաև ընդհանուր մոդելի հատուկ դասերը, և կառուցվել են դրանց գնահատականները:

 

Կիրառական աշխատանքների արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

·        Առանցքի նկատմամբ ամրանավորման ուղղության սիմետրիկության սկզբնական խախտմամբ շերտավոր ապակեպլաստե բարակապատ խողովակների բաբախող առանցքային ձգման կամ պարզ ոլորման ենթարկվելու դեպքում առաջացող էներգիայի ընդհանուր կորուստը տրոհվել է երկու բաղադրիչի՝ հիմնական դեֆորմացիաներից առաջացող էներգիայի կորուստ և կորուստ՝ պայմանավորված հիմնականներին ուղեկցող դեֆորմացիաների առաջացմամբ:

 

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

·         Մարգարյանի շրջահայացության աստղագիտական տվյալների վերլուծության համար մշակվել են տվյալների վերլուծության ծառայություն և մեթոդ, որոնց օգնությամբ հայտնաբերվել և դասակարգվել են մի քանի միլիոն սպեկտրներ:

·         Մշակվել են Dask զուգահեռ Python և Kubernetes հարթակներն ամպային ենթակառուցվածքում: Dask-ը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել սեփական ծրագրակազմը՝ համաձայնեցնելով այլ համայնքային նախագծերի հետ, ինչպիսիք են NumPy-ը, Pandas-ը և scikit-learn-ը, մինչդեռ Kubernetes-ը կառավարում է կոնտեյներների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ծառայությունները: I/O-ի և պրոցեսորի միջև օպտիմալ փոխզիջում գտնելու համար ստեղծվել է արդյունավետ ծառայություն՝ օգտագործելով մեծ տվյալների համար տվյալների սեղմման ալգորիթմներ:

·         Հայկական խորանարդում մշակվել են օդի ջերմաստիճանի մշտադիտարկումը և կանխատեսումը, ջրային մարմինների առափնյա գծի ուրվագծումը, օդի աղտոտիչների կոնցենտրացիայի մոնիթորինգի ծառայությունները: Ծառայությունները գնահատվել են Արարատյան դաշտում մակերևութային օդի ջերմաստիճանի արդյունահանման, Սևանա լճի առափնյա գծի գծանշման և օդի NO2 աղտոտիչի մակարդակի մոնիթորինգի միջոցով:

·         Մշակվել է ծրագրային լուծում տվյալների RDF-ի ձևաչափով բեռնման, նրանց պահպանումը բաշխված ֆայլային համակարգում կամ  փոխարկումը Property Graph-ի: Այդ տվյալների հիման վրա հետազոտվել է հայտնի ալգորիթմների կիրառումը:

·         Հետազոտվել են տարաբաշխված տեսակոնֆերանս համակարգերի ծանրա­բեռնվա­ծու­թ­­յունը բաշխող մեթոդները: Հետազոտությունների կիրառման արդյունքում արդիակա­նացվել է MEET.ASNET.AM տեսակոնֆերանս հարթակը:

·         Փորձարկվել է eduroam համակարգի գաղտնաբառի ստուգումն իրականացնող freeradius IMAP connector-ների նոր լուծում: Հետազոտվել են Telegram Bot համակարգերը: Ստեղծվել են ցանցային սերվերների alert-ների ծանուցման փորձնական համակարգեր գործող ցանցային ծառայությունների համար:

·   GEANT-ի եվրոպական գործընկերների հետ հետազոտվել և փորձարկվել է eduroam համակարգի աշխատանքի մոնիթորինգի WiFiMon լուծումը:

·   Շարունակվել են ASNET-AM ցանցի DNS, էլփոստի և վեբ-սերվերների անվտանգության բարձրացման աշխատանքները։ Արդիականացվել են ASNET-AM ցանցի միասնական վեբ փոստի, էլեկտրոնային փոստի կառավարման համակարգը և ASNET-AM DNS համակարգերը:

·   Հետազոտվել է մարդու եռաչափ մոդելի ոսկրային համակարգի ավտոմատ կառուցման համակարգը։ Մշակվել է ծրագրային ապահովման նախատիպ, որը թույլ է տալիս հատուկ դիրքով (A-Pose) կանգնած մարդու մոդելին ավելացնել ոսկրային համակարգ, որին հետագայում հնարավոր կլինի հաղորդել շարժունակություն՝ անիմացնել։

·   Մշակվել է ծրագրային ապահովման մոդուլ, որը թույլ է տալիս ոսկրային համակարգ ունեցող շարժական եռաչափ մոդելի Unreal Engine համակարգով ստեղծված և արդեն կոմպիլացված պրոյեկտի մեջ բեռնել ոսկրային համակարգ ունեցող, շարժական եռաչափ մոդել, երբ պրոյեկտն արդեն գործարկված վիճակում է։

·   Եռաչափ սկանավորման տարբեր մեթոդներ կիրառելի են տարբեր նպատակների համար։ Օրինակ՝ լազերային սկանավորումն ապահովում է ստացվող եռաչափ մոդելի մեծ ճշտություն, ինչը, օրինակ, շենք-շինությունների դեպքում, հնարավորություն է տալիս կիրառել այն ճարտարապետական հաշվարկների մեջ։ Լուսանկարային սկանա­վորմամբ,    ի տարբերություն լազերայինի, հնարավոր է պահպանել սկանավորվող օբյեկտի գույները, սակայն կորցնել մոդելի մեծ ճշտությունը։ Օդալուսանկարային սկանա­վորման շնորհիվ (հիմնականում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ) հնարավոր է սկանավորվել մեծ տարածքներ և ստացված արդյունքը կիրառել, օրինակ, գեոդեզիական հաշվարկների համար, 

Նմանատիպ նյութեր