Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակչի առաջին մասնակիցը։
86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը հիանալի մենամարտ անցկացրեց և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիեժվեսկիին՝ դուրս գալով եզրափակիչ։ Ռաֆայելը բոլոր ռաունդներում գերազանցեց լեհ մրցակցին։
Վաղը կայանալիք եզրափակիչում Ռաֆայելը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի հետ: «Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին»,- ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար: