211652_close_icon
views-count5973 դիտում article-date 15:24 29-05-2022

Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը

Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդից:

«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ:

Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:

Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»,-ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր