Հանրապետության օրվա առթիվ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում
Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։
Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:
«Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։
Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝ Խորանաշատում։