582 դիտում
21:34 27-05-2022
ԱԻ նախարարը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:
Նախարար Փամբուխչյանը զրուցել է խորհրդի անդամների հետ, լսել՝ մտահոգություններն ու առաջարկները: Կարևորելով հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը՝ ընդգծել է կառույցի տարբեր ծառայությունների կայացման գործում վետերանների ունեցած ավանդը:
Վետերաններն էլ իրենց հերթին կիսվել են երկար տարիների աշխատանքային փորձով, հանդես եկել առաջարկություններով: ԱԻՆ վետերանների խումբն ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում՝ առաջարկել է կազմավորել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության: Վետերանները պարտավորվել են կարճ ժամանակահատվածում գրավոր ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:
Նախարար Փամբուխչյանն՝ ամփոփելով վետերանների հետ հանդիպումը, հավաստիացրել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կուսումնասիրվեն և հնարավոր ուղղություններով կկիրառվեն գործնականում:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
391 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
433 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը