211652_close_icon
views-count1067 դիտում article-date 19:25 27-05-2022

Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։

Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։

Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի  չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

 

 

Նմանատիպ նյութեր