211652_close_icon
views-count2044 դիտում article-date 18:38 24-05-2022

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

News.am-ը գրում է. Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ եւ ընթերցեց որոշման եզրափակիչ մասը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդության հետ կապված։

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ չներկայացնելով որեւէ հիմնավորում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել էր վերացնել կամ փոխել խափանման միջոցը։ Ներկայումս դա 2 միլիարդ դրամի չափով գրավն է։ Միջնորդությունը ներկայացվել էր երկու դռնփակ նիստերում։

Նմանատիպ նյութեր