211652_close_icon
views-count423 դիտում article-date 14:23 24-05-2022

Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։

Քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն. պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է հրավերը։

Նմանատիպ նյութեր