848 դիտում
10:21 24-05-2022
Ինչու Միրզոյանը Լավրովի հետ զրույցում չի խոսել գերիների մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բայց Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկը Արարատ Միրզոյանը չի բարձրացել:
Եւ այսպես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Իհարկե, այդ դրույթները շատ են, բայց հիշարժան է հատկապես մեկը, որը Հայաստանի համար ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, հոգեբանական խնդիր է:
Նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետում բառացիորեն ասվում է. «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»։
Սակայն այդ կետը չի կատարվել մինչ օրս: Հայկական կողմը վերադարձրեց բոլոր գերիներին՝ ներառյալ հանցագործներին, սակայն մոտ 100 և ավել գերիները շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում:
Եւ այս փաստը որևէ կերպ չի շոշափվում մեր միակ ռազմավարական դաշնակից պետության արտաքին գործերի նախարարի հետ զրույցում: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդման մեջ այդ մասին ոչինչ չկա:
Ինչպես գիտենք, 21-րդ դարում հայ գերիները քաղաքական առևտրի առարկա են դարձել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2084 դիտում
20:07 30-09-2020
ՀՀ արտգործնախարարը Լավրովի հետ զրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները
1042 դիտում
21:22 01-08-2023
ԿԽՄԿ նախագահի հետ զրույցում Արարատ Միրզոյանը Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անվանել է նենգ և անընդունելի արարք
874 դիտում
17:36 23-08-2023
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ զրույցում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքին
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»