966 դիտում
09:01 24-05-2022
ՀՀ նախագահը միայն դիտորդ է. երբ կարձագանքի ներքաղաքական իրավիճակին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր.
«Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:
Այս անգամ եւս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ եւս նշենք. Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետեւանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17704 դիտում
20:22 23-04-2018
Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
12272 դիտում
17:31 25-04-2018
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»