211652_close_icon
views-count840 դիտում article-date 15:09 23-05-2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից այս տարվա 1-ին եռամսյակում բացահայտված իրավախախտումները և կիրառված պատասխանտվության միջոցները

2022 թվականի առաջին եռամսյակում վերահսկողական գործառույթների շրջանակներում քաղաքաշինության, տրանսպորտային անվտանգության, Էներգետիկայի և էներգասպառման, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառների վերաբերյալ կազմվել է 287 վարչական արձանագրություն, կայացվել 438 որոշում։

Ըստ բնագավառների վարչական արձանագրությունների և ընդունված որոշումների թվային պատկերը հետևյալն է․

Տրանսպորտային անվտանգության բնագավառ․ 
     
Տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (ստուգման ակտ): Կայացվել են 229 որոշում՝ վարչական տույժ նշանակելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ: 

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ․ 
Իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 6 արձանագրություն (ստուգման ակտ)։ Կայացվել է 7 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։ Վարչական վարույթը կարճելու մասին որոշում չի կայացվել։ 

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ․ 
2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 19 արձանագրություն։ Կայացվել են 64 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 5 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։ 

Քաղաքաշինության բնագավառ․ 

2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 64 արձանագրություն։ Կայացվել են 129 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին: 

Հաշվետու  ժամանակահատվածում  վարչական տույժերի արդյունքում նշանակվել է 34 միլիոն 939 հազար դրամի տուգանք, որից 15 միլիոն 555 հազարը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 11 միլիոն 450 հազարը՝ քաղաքաշինության,  7 միլիոն 534 հազարը՝  տրանսպորտային անվտանգության,   400 հազարը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից։   

Նմանատիպ նյութեր